Դեղաբույսեր
Պատատուկ: Այուրվեդայի գաղտնիքները
Պատատուկ դաշտայինը պատատուկազգիների (Convolvulaceae) ընտանիքի բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույս է: Արմատն առանցքային է՝ 1-3 մ խորացող, կյանքի 2-3 տարիներին կողային հորիզոնական արմատներից սկսում են զարգանալ նոր ուղղահայաց արմատներ ու բույսեր: Ցողունը, որի երկարությունը 1-1.5 մ է փաթաթվում է հարեւան բույսերի ցողուններին, սեղմում, ճնշում է դրանց՝ խախտելով բնականոն աճը: Տերեւները նետասլաքաձեւ են: Ծաղկում է ամռանը, մեղրատու բույս է: Ծաղկաբաժակն ու ծաղկապսակը ձուլաթերթ են, ծաղկապսակը ձագարաձեւ է, ունի 5 սպիտակ կամ վարդագույն թերթիկներ, առէջները 5-ն են: Պտուղը երկփեղկ, երկտուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում կա մեկական կլորավուն սերմ (1000 սերմը կշռում է 5-6 գ ): Սերմը պահպանում է ծլունակությունը՝ 20-22 տարի:
Ըստ հնագույն ավանդազրույցի երկարատեւ ճամփորդությունից հոգնած Աստվածամայրը նստում է քարի վրա, այդ պահին բացվում են պատատուկի ծաղիկները, ցրվում են ամպերն ու Աստվածածինը հագեցնում է իր ծարավը օգտագործելով պատատուկի ծաղկապսակը որպես գավաթ: Գրիմ եղբայրներն անվանել են պատատուկի ծաղիկները՝ «Աստվածամոր գավաթներ»: Բույսի լատիներեն անվանումն է Convolvulus arvensis` փաթաթվող բույս: Բնության մեջ հանդիպում են պատատուկի (գրականության մեջ օգտագործվում է նաեւ պատուտակ անվանումը) մոտ 250 տեսակ: Որպես զարդաբույս մշակվում է պատատուկ եռագույնը (C. Tricolor), որը միամյա բույս է (տե՛ս, Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծառերը»):
Պատատուկի ժամանակակից ուսումնասիրությունները եւ բուժիչ հատկությունների համեմատությունն ըստ Այուրվեդայի
Այուրվեդայի դեղաբանական ցանկում պատատուկն ընդգրկված է եղել Շանկխապուշպի կոչվող խմբի մեջ, որն ընդգրկել է թվով 4 բույսեր (Sethiya NK, et al. «An apdate on Shankhpushpi, a cognition-boosting Aurvedic medicine». Zhong Xi Yi Jie He Bao, 2009: Նաեւ՝ Singh RH et al, Biogerontology, 2008 ): Հեղինակներն ուսումնասիրել են վառ կապույտ ծաղկող բազմացողուն (C.pluricaulis Chois) պատատուկի քիմիական բաղադրությունն ու հատկությունները:
Շանկխապուշպի բույսերից (պատատուկ, կլիտորիա, էվոլվուլուս ու կանսկորա) առավել նախընտրելի էր պատատուկը: Ըստ Այուրվեդայի, այդ բույսերից ստացված պատրաստուկներն օգտագործվել են բուժական նպատակներով, որպես գլխուղեղի աշխատանքն ակտիվացնող, նյարդերը հանգստացնող, լուծողական, տագնապի զգացումը հեռացնող միջոցներ նաեւ՝ նեւրոզի, հոգնածության, կոգնիտիվ շեղումների (տե՛ս Ջ. Սահակյան, «Ուղեղի կոգնիտիվ ֆունկցիան եւ սննդակարգի ազդեցությունը» նյութը, 2014) պարագայում: Հին ձեռագրերում նշված է, որ Շանկխապուշպի բույսերը կիրառվել են տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման համար:
Պատմականորեն պատատուկը գնահատվել է որպես հանգստացնող, քնաբեր ու ազդեցիկ կոգնիտիվ հատկություններ ունեցող բույս: Օգտագործվել են բույսի ցողունը, տերեւը, ծաղիկը, սերմը, որոնց պատրաստուկներն անհամ են կամ դառը: Հումքը թրմել են ջրում՝ չամանի սերմի հետ կամ եփել են կաթի մեջ:
Քիմիական բաղադրությունը դեռեւս կարող է ուսումնասիրության, սակայն պատատուկի բոլոր տեսակներին բնորոշ՝ կենսաբանորեն ակտիվ տրոպանային ալկալոիդները, որոնք հայտնաբերվել են մոտ 70 տարի առաջ (Basu N, Dandhia P. «Chemical investigation of C. pluricaulis Chois». J. Am Pharm Assoc, 1948) բավականին լավ են ուսումնասիրված: Ներկայում դրանցից առանձնացվել են ալկալոիդներ կոնվոլամինն ու սկոպոլետինը: Բույսը պարունակում է գլիկոզիդ կոնվոլվուլին (չշփոթե՛լ ալկալոիդ կոնվոլվինի՝ նույնն է կոնվոլամինի հետ), ցերիլային սպիրտ, բետա-սիտոստերին, կարոտին, E ու C վիտամիններ, խեժ, դառն ու փրփրանյութեր, կումարին, սպիտակուցները տրոհող՝ պրոտեոլիտիկ խմորիչներ: Արմատում հայտնաբերվել են ճարպաթթուներ՝ հիմնականում պալմիտինի, միրիստինի ու լինոլի [Srivastava D. Deshpande S. Gas chromatographic identification of fatty acids, fatty alcohols and hydrocarbons of C. pluricaulis (chois). J. Am Oil Chem Soc, 1975]: Ալկալոիդները հիմնականում պարունակվում են սերմում, որը թունավոր է: Բույսի մեջ հայտնաբերվել են. Նատրիում՝ 60մգ /100գրամ, կալիում՝1000մգ/ 100գ (K : Na=16.6), ցինկ՝ 6.44 մգ, մագնեզիում՝ 53.2 մգ, մանգանեղ՝ 7.8մգ, պղինձ՝ 1.86մգ, երկաթ՝ 264մգ:
Ուշադրություն: Չափահասին անհրաժեշտ (1 օր) չափաքանակներն են. K՝ 2գ, Mg՝ 280-350մգ, Na՝ 1գ, Fe՝ 10-20մգ, Zn՝ 15-25մգ, Mn՝ 2-5մգ, Cu՝ 1-7մգ: Ստացվում է, որ պատատուկը երկաթի շտեմարան է, սկզբնաղբյուրում գրված է 2640 մաս/մլն՝ 264 մգ/100գ:
Ըստ Երեւանի բուսաբանական այգու մասնագետների պատատուկ դաշտայինը պարունակում է 0.3-5% խեժային գլյուկոզիդային միացություններ: Ծաղկման շրջանում տերեւներում հայտնաբերվել են 68մգ% կարոտին, 91.4-134մգ% վիտամին C:
Վերջին տարիներին ուսումնասիրվել է պատատուկի ազդեցությունն առնետների եւ մկների վրա, հրապարակվել են որոշ նախնական արդյունքներ. նկատվել է ճանաչողական ֆունկցիայի բարելավում: Պատատուկը պաշտպանում է ալյումինի վնասակար ազդեցությունից (նյարդապաշտպան հատկություն): Որոշ փորձերում նկատվել է հակադեպրեսանտ ազդեցություն: Նվազեցնում է տագնապի զգացումը եւ ունի հակասթրեսային ու հանգստացնող հատկություններ: Մեկ հետազոտության ընթացքում նկատվել է հակախոցային ազդեցություն: Արմատի պատրաստուկները նվազեցնում են վահանագեղձի T3 հորմոնի պարունակությունն արյան մեջ (Panda S, Kar A. «Inhibition of T3 production by the root extract of Convolvulus pluricaulis». Horm Metab Res., 2001):
Դեղատոմսեր
Պատատուկ դաշտայինը հնուց օգտագործվել է բուժական նպատակներով: Բույսի բուժիչ հատկություններին անդրադարձել է Ավիցենան, նա խորհուրդ է տվել կիրառել բույսը թոքերի, լյարդի, փայծաղի հիվանդությունների բուժման ընթացքում:
Բույսի պատրաստուկները հանում են այտուցվածությունը, քանի որ K:Na հարաբերակցությունը մոտ է 20-ի:
Վերքամոքիչ: Պատատուկի թարմ տրորած խոտը դրեք վերքի վրա:
Խառնեք թարմ ծաղիկը եւ տերեւը (1:1), 50 գ հումքը 14 օր թրմեք 100 մլ օղու մեջ, քամեք, պահեք ապակե տարայում: Վերքերին թրջոցներ դնելու համար 1 թ.գ. ոգեթուրմը լուծեք 50 մլ տաք ջրի մեջ:
Բրոնխիալ ասթմա: Պատատուկի 10 գ թարմ խոտը 1 ժամ թրմեք 200 մլ տաք ջրի մեջ, տարան ծածկեք թանզիֆով, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ: Բուժումը սկսեք գարնանն ու շարունակեք մինչեւ աշնան վերջը:
Աթերոսկլերոզ, դողէրոցք: Ծաղկի ու տերեւի 20 գ խառնուրդը 21 օր թրմեք 100 մլ 70%-անոց սպիրտի մեջ, քամեք: Խմեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ՝ 100 մլ ջրով: Ոգեթուրմն ունի նաեւ միզամուղ ու լուծողական հատկություն:
Բրոնխիտ: 1 ճ.գ. ծաղիկը 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 200 մլ ջրում, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ՝ գոլ վիճակում:
Հյութ: Աղացեք թարմ խոտը, զտեք հյութը, 2 ճ.գ.-ը լուծեք 200 մլ եռջրում: Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ: Կիրառվում է ստամոքսաբորբի, շնչուղիների, լյարդի ու փայծաղի հիվանդությունների, ասթմայի, թոքախտի, մրսածության, սիֆիլիսի բուժման դեպքում՝ որպես օժանդակ միջոց:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Պատատուկի պատրաստուկները հակացուցված են հղիներին: Խստորեն պահպանեք նշված չափաբաժինները:
Հեղինակ.
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն